Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հեռավար կատարումը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հեռավար կատարումը
02.05.2020 | 21:53

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է հեռավար աշխատանքը՝ հանդիսատեսին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։

Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ կատարում են Փաթ Մեթենի «Letter from Home» ստեղծագործությունը։

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ